|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բելառուսի արտգործնախարարությունը հայտարարում է, որ երկիրն արել է իր ընտրությունը, և նրան ՀԱՊԿ-ից հանելու գաղափարները իրավական հիմք չունեն: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Դմիտրի Միրոնչիկը նշել է, որ ՀԱՊԿ-ին մասնակցությունը կամ չմասնակցելը բացառապես կամավոր գործ է, և Բելառուսն իր ընտրությունն արել է. տեղեկացնում է Интефакс-ը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ խմբակցության ղելավար Վահրամ Բաղդասարյանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ հայտարարել էր, որ դա առաջին դեպքը չէ, երբ Բելառուսը ակնհայտ կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում հայկական կողմի նկատմամբ, և Լուկաշենկոն բլոգերին Ադրբեջանին է հանձնել Ալիևից ստացած շքանշանի դիմաց: Նաև հավելել էր, որ Բելառուսը պետք է դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: