|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը աՍտրասբուրգում հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարեւոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության եւ փորձագիտական աջակցության տրամադրման առումով:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների համալիր գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար եւ թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:
Կողմերն ուրվագծել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները: