Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդը» գրում է. «Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ամերիկյան կողմը խնդրել է, որ Տիգրան Սարգսյանը հնարավորինս սեղմ ժամկետներում մեկնի ԱՄՆ և հնարավորինս շուտ ստանձնի դեսպանի պաշտոնը: Բացի այդ, ամերիկյան կողմի խնդրանքով, Տիգրան Սարգսյանն այսօրվա դրությամբ արդեն իսկ մեկնել է ԱՄՆ և արդեն իսկ հանդիպումեերի խիստ հագեցած ծրագիր ունի ԱՄՆ բարձրագույն իշխանությունների հետ» /մանրամասները՝ թերթի այսօրվա համարում/։
Նույն թեմային է անդրադարձել նաև «Հրապարակը»` գրելով. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին և այն սեփական թիմով փոխարինելուն, ապա դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Էդիկ Նալբանդյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։