կարևոր
3028 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-15 10:12
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը մեկնե՞լ է Մոսկվա․ «Հրապարակ»

Ռուբեն Վարդանյանը մեկնե՞լ է Մոսկվա․ «Հրապարակ»

«Հրապարակ»  թերթը գրում է․

Մոտ մեկ ամիս առաջ իմացանք, որ գործարար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ: Հետո Արցախի նախագահը Վարդանյանին պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու հրապարակային առաջարկ արեց, ինչին նա պատասխանեց, թե մտածում է` եթե իրեն համապատասխան լիազորություններով օժտեն, կհամաձայնի: Երեկ, սակայն, տեղեկացանք, որ այդ առաջարկը դեռեւս մնում է օդում կախված: Փոխարենը տարատեսակ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ Վարդանյանը բիզնեսի հետ կապված անավարտ գործեր ունի, որոշել է ավարտին հասցնել, նոր մտնել պետական ապարատ, ինչպես նաեւ` դեռ երկմտում է. այդ նշանակումից ինքն ավելի շատ շահելո՞ւ է, թե՞ կորցնելու: Կան նաեւ այլ վարկածներ:

Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին Վարդանյանը մեկնել է Մոսկվա, թե որն է այցի նպատակը, մեզ պարզել չհաջողվեց: Արդյոք իսկապե՞ս իր գործերն է ավարտուն տեսքի բերում, թե՞, այնուամենայնիվ, նշանակումից առաջ ռուսական քաղաքական շրջանակների հետ կոնսուլտացիաներ պետք է անցկացվեն:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում․