|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արդեն տեւական ժամանակ է` խոսվում եւ քննարկվում է` իր պաշտոնում կմնա՞, թե՞ պաշտոնանկ կարվի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ ինքը` վարչապետը, ցանկանո՞ւմ է մնալ իր աթոռին: Նախագահական ընտրությունների օրը, ի պատասխան այս հարցին, Տիգրան Սարգսյանն ուշագրավ պատասխան էր տվել. «Հետաքրքիր հարց է, կմտածեմ»: Ստացվում է` այսքան ժամանակ վարչապետը չէ՞ր մտածել` ուզում է մնալ վարչապետ, թե` ոչ:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո Yerkir.am-ը Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց` արդեն մտածե՞լ է:
«Իհարկե, մտածեցի, բայց հետո կպատասխանեմ Ձեզ»,- ասաց նա եւ հեռացավ: Սա էլ վարչապետը` հաջորդ դասին...