|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ, Ադրբեջանում գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանն այսօր Հրազդանի բժշկական կենտրոնում դարձյալ ենթարկվել է համալիր բուժզննության: Նրան հետազոտել են թերապևտը, նյարդաբանը, նաև Երևանից մեկնած վարակաբանն ու մաշկաբանը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության և քաղաքականության վարչության մասնագետները, Խոջոյանին հետազոտած բժիշկ-մասնագետները քննարկել ու վերլուծել են բուժզննության արդյունքները` Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելով բավարար՝ դրական դինամիկայով:
Հաղթահարվել են թուլությունը, մեջքի ցավը, սակայն դեռևս պահպանված է փսորիազի տարրը մաշկի վրա, ինչի դեմ նշանակվել է դեղորայք: Բուժմասնագետներն Արսեն Խոջոյանից վերցրել են արյան նմուշ, որի ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ Խոջոյանն ունի՞ բակտերիոլոգիական և ինֆեկցիոն ախտանիշեր, թե՞ ոչ:
Երիտասարդը 15-օրյա ժամկետում դարձյալ կենթարկվի բուժզննության: Անհրաժեշտության դեպքում բուժզննությունը կիրականացվի նաև` ըստ կարիքի ցանկացած ժամանակ:
«Արսեն Խոջոյանի առողջական վիճակը և բուժումը գտնվում են ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո»,- վստահեցնում է առողջապահության նախարարությունը: