կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 18:30
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը հոգով-սրտով մեզ հետ է. Հովիկ Աբրահամյան

Տիգրան Սարգսյանը հոգով-սրտով մեզ հետ է. Հովիկ Աբրահամյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչպես՞ կմեկնաբանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ուրախ, ուրախ, շատ ուրախ»:


Լրագրողի հարցին` իսկ ո՞ր արժանիքի համար են նրան նշանակել դեսպան, պատասխանեց. «Դա նախագահի ոլորտն է, չար հարցեր մի' տվեք»:


Yerkir.am-ի հարցին` չե՞ք տխրի, որ Տիգրան Սարգսյանը հեռանա, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Նա հոգով-սրտով մեզ հետ է»:


Լրագրողները հարցրեցին նաև վարչապետի և ոստիկանապետի հարաբերությունների մասին, թե արդյո՞ք դրանք լարված են, մանավանդ, որ այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը դիտողություն արեց Վլադիմիր Գասպարյանին: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ձեր ցանկությունը չի իրականանա: Ոստիկանապետը լավ աշխատում է, որևէ խնդիր չկա»: