Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ոմանք չեն ընդունում «ցեղասպանություն» եզրույթը, ոմանք կասկածի տակ են առնում զոհերի թիվն ու վիճաբանում «եղել է, չի եղել» հարցի շուրջ: ՌԴ Պետդուման դեռևս 1995-ին որոշում է ընդունել «1915-1922թթ. հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, նրանց դեմ իրագործված ցեղասպանության դատապարտման մասին»: Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի մոտ կա հայկական եկեղեցի: Այցելեցի: Անկախ նրանից, թե որտեղ ենք գտնվում, այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք»,- գրել է Զախարովան` հրապարակելով մի քանի լուսանկար: