կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 19:46
Հասարակություն

Տարոն Մարգարյանը «պատասխանել է» Ռոբերտ Քոչարյանին

Տարոն Մարգարյանը «պատասխանել է» Ռոբերտ Քոչարյանին

Tert.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրուցել է վճարովի ավտոկայանատեղիների թեմայի մասին, որին yerkir.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինն ասել էր, թե այս «գործունեության «հայկական տարբերակի» նմանը գոյություն չունի ոչ մի քաղաքակիրթ երկրում»:

 

- Պարոն քաղաքապետ, ինչպե՞ս կմենաբանեք ՀՀ երկրորդ նախագահի ձևակերպումները վճարովի ավտակայանատեղիների վերաբերյալ։

 

- Ավտոկայանատեղիների կազմակերպման օրենսդրական տրամաբանությունը, այսպես թե այնպես, ենթադրում է, որ տվյալ ծառայության մատուցումը Երևան համայնքին վերապահված գործառույթ է, և, հետևաբար, այդ ծառայությունից ստացված բոլոր միջոցները մուտք են գործելու քաղաքի բյուջե։ Սակայն դա չի նշանակում, որ օրենսդրության սահմաններում համայնքին վերապահված և քաղաքում իրականացվող բոլոր ծառայությունների մատուցումը պետք է կազմակերպվի և իրականացվի միայն ու միայն անմիջականորեն քաղաքապետարանի կողմից։

 

Տվյալ պարագայում ավտոկայանատեղիների կազմակերպման ծառայության մատուցումը, մայրաքաղաքում իրականացվող մի շարք այլ ծառայությունների նման, մրցութային եղանակով պատվիրվել է մասնավոր կազմակերպության, իսկ քաղաքային բյուջե ամբողջությամբ մուտքագրված գումարներից վճարվում է մատուցված ծառայությունների դիմաց։

 

Օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող գումարները փոխկապակցվել են Երևան քաղաքի բյուջե հավաքագրվող գումարների հետ (տոկոսային հարաբերակցությամբ) ռիսկերը նվազեցնելու և հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու տրամաբանությամբ, թերևս այս պարագայում այն կարող էր լինել հստակ պայմանագրային գումար և ուղղակիորեն վճարվել մատուցված ծառայությունների դիմաց։

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում