|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները, նշեց, որ սկսվել է սակագների վերանայման գործընթաց, ներկայացվել են հաշվարկներ ու հիմնավորումներ, և որ սակագների բարձրացումը պայմանավորված է 18,9 մլրդ դրամ ֆինանսական ճեղքվածքով:
Նրա խոսքով` ատոմակայանը 88 օր ավելի ուշ մտավ գործունեության մեջ, և էլեկտրաէներգիայի պահանջարկը ստիպված էին բավարարել Հրազդանի ՋԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայով: Նա մեկ առ մեկ նշեց էներգետիկ համակարգում աշխատող բոլոր կազմակերպությունների ֆինանսական խնդիրների պատճառները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ատոմակայանի կանգնելու պատճառով էլեկտրաէներգիան վերցրել են թանկ արժեցող Հրազդանի ՋԷԿ-ից, այլ ոչ առավել էժան էլեկտրաէներգիա արտադրող Երևանի ՋԷԿ-ից:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ Երևանի ՋԷԿ-ից չեն վերցրել, որովհետև այն ամբողջ հզորությամբ արտադրել է էլեկտրաէներգիա և ոչ մի ռեզերվ չի ունեցել, իսկ ամենաթանկ` Հրազդանի ՋԷԿ-ը ուներ շատ ռեզերվներ: