|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Լուսանկարում պատկերված դավաճանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ պարտրաստ է Ադրբեջանի նախագահի հետ շտապ բանակցություններ վարել` լարվածությունը սահմանին թուլացնելու նպատակով...
Հիմա արդեն պարզ է, «Արցախը տանք հանգիստ ապրենք» անասնական ծրագիրը բանավոր իրականացնելուց հետո Նիկոլը վերջնակետին է փորձում հասցնել «Զանգեզուրի միջանցքը տանք փրկենք կյանքեր» ծրագիրը, որն ապացուցում է, որ ազերիների կուտակումները սահմանին` Ալիև֊Նիկոլ տանդեմի հերթական խաղն է...
Ըստ սցենարի, իբր, պատերազմից խուսափելու համար, Նիկոլը բանակցելու է Ալիևի հետ ու կատարելու է նրա բոլոր պահանջները ու չի բացառվում,որ հակահայկական փաստաթուղթ ստորագրի ազերիների հետ ու հետո հայտարարի, որ ստիպված է դա արել ու այդպիսով փրկել է Հայաստանը և հազարավոր կյանքեր...»։