Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի գինը չհիմնավորված բարձր է: Գազի գնի վերջին բարձրացումից հետո, ըստ տնտեսագիտական հաշվարկների, էլեկտրաէներգիայի գինը պետք է բարձրանար 1,2 դրամով, այնինչ` հոսանքի գինը բարձրացել է 8 դրամով:
«Այսօր ՀԷՑ-ում միջին աշխատավարձը 250 հազար դրամ է: Ինչի՞ համար, ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ը երկու անգամ ավելի աշխատավարձ տա: Հազար հոգի նոր աշխատող է ընդունվել ՀԷՑ: Ինչո՞վ է քաղաքացին մեղավոր, որ սակագները ուռճացվում են, ու քաղաքացին էլ պետք է վճարի այդ գինը, և որ մի քանի հոգի բարձր աշխատավարձ ստանա՞ն»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ, ըստ մամուլի հրապարակումների, ՀԷՑ-ը ուզում են սնանկացնել ու տալ «Գազպրոմ»-ին: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա հոսանքի համար վճարողը կընկնի սակագների պրեսինգի տակ: