Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում, երբ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ամփոփում էին ՌԴ կատարած այցի արդյունքները, հանձնաժողովի անդամ պատգամավորներին` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ` ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու Հայկ Բաբուխանյանին հարց ուղղեցին լրագրողները, թե ինչ կարծիք ունեն ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի այն բանաստեղծության մասին, որը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա նվիրեց Կիսելյովին պաշտպանողներին:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ Աղվան Վարդանյանին առիթ էր անհրաժեշտ 1987-ին գրված բանաստեղծությունը ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ինքը նման բանաստեղծություն ունի, և Կիսելյովի առիթով էլ հիշել է այն:
«Մեր ընդդիմադիր գործընկերները երևի ուրիշ թեմա չունեին: Փաստորեն, Կիսելյովը ժամանակին եկավ, որ նրանց համար թեմա բացվի, և մեր ընդդիմադիր գործընկերները փորձեն տարբեր դիվիդենդներ քաղել, օգուտներ քաղել դրանից: Բայց դա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր: Չեմ ուզում Կիսելյովի թեման արժևորել, մենք մեր քաղաքականությունը համարում ենք հայանպաստ և հայակենտրոն, Հանրապետական կուսակցությունը` որպես ազգային արժեքներով առաջնորդվող կուսակցություն, հայոց լեզուն մեր աղոթքն է համարում»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով` մասնավոր զրույցներով չեն պայմանավորված հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: «Մենք Ռուսաստանին համարում ենք ռազմավարական դաշնակից, մենք բազմաթիվ այդպիսի կիսելյովների տվել ենք թե' պաշտոնական, թե' ոչ պաշտոնական պատասխան»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Հայկ Բաբուխանյանն էլ խոսեց. «Հետո էլ ընդդիմությունը զարմանում է, թե ինչո՞ւ է ժողովուրդն իր ձայնը տալիս ոչ թե ընդդիմությանը, այլ ՀՀԿ-ին: Հասարակությունն ասում է, որ եթե այդպիսին է ընդդիմությունը, ուրեմն այլևս նրան ձայն չեն տա, որովհետև ՀՀԿ-ն է, որ կայուն ձևով պահպանում է հայ-ռուսական հարաբերությունները»: