|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Փարիզյան Drouot տանը վաճառքի է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։ Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել է 1980 թվականին։
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբաքի միջոցով արձագանքել է միայն. «Դա ինչ ինֆորմացիա է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել է, թե ինչի համար Է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։