Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` Կամերային երաժշտության տանը` արձակագիր Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի շնորհանդեսին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, գրող Աղվան Վարդանյանն ընթերցեց իր բանաստեղծությունը` ձոնված մեծանուն գրողին:
Խեչոյանի ընկեր և գրչակից Աղվան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Խեչոյանի մահվան մասին տեղեկացել է վերջինիս որդուց` արտերկրում գտնվելու ժամանակ, և այդ օրը նրա հիշատակին գրել է այս բանաստեղծությունը:
Մի բուռ հող
Մի դուռ էլ բացվեց` նա էլ ելավ
Աստիճաններով ահ ու ներման,
Խուան Միրոյի թանգարանում
Ես խաղաղվեցի կտավի դեմ,
Ուր տաք կարմիր էր ու պաղ ճերմակ:
Հեռու սարերում մի զվարթուն
Փառաբանում էր գրերը գոց,
Ողբը կիթառի իսպանացոց
Ինձ մոտեցնում էր քո պատկերին`
Մարմինդ` ավեր, մորուսդ` բոց:
Այն էր: Ու ելա` ցորեն ու նուռ
Եվ ընկույզ առա, որ լիաբուռ
Բերեմ գոհության, իբրև համբույր
Մերձծաղկաձորյան հավքին քո զառ,
Ով քեզ ընծայեց Մհերի դուռ:
Այս է: Ու մի գիր` ոսկե հատում,
Որին հավատում-չեմ հավատում,
Բայց վեր եմ կենում ու տնետուն`
Դողէրոցքի մեջ սրտակտուր
Պատմում պատմություն քառապատում: