| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 14-ին` ժամը 02.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Պարզվել է, որ բախվել են «ԲՄՎ» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լեքսուսը» շրջվել է, առկա է գազի արտահոսք: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել 1991թ. ծնված Ս. Մ.-ին, 1992թ. ծնված Տ. Զ.-ին և 1992թ. ծնված Գ. Խ.-ին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «Լեքսուս» ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (20-25 տարեկան) դի:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: