կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-18 08:41
Հասարակություն

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

Ապրիլի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ժամը 17:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 76 կմ հատվածում, Մաստարա գյուղի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են. 2-ը՝ Թալինի բժշկական կենտրոն, 3-ն էլ՝ Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու Թալինի հրշեջ-փրկարարները:

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր․օր․ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: