Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է, որ մայիսի 30-ին` ժամը 23.50-ին, ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Էջմիածին հատվածում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել միջպետական Մ-3 ավտոճանապարհի Էջմիածին - Աշտարակ հատվածում` «Դվին» ռեստորանի մոտակայքում, կան տուժածներ: Բախվել են «Մերսեդես» մակնիշի 20 VV 777 և «Օպել» մակնիշի 23 ԼՍ 563 պետհամարանիշերով ավտոմեքենաները և հայտնվել հարակից դաշտում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ. ծնված Ա. Մ.ն և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1979 թ. ծնված Փ. Ս.-ն, 1988 թ. ծնված Ա. Կ.-ն ու 1974 թ. ծնված Է. Ա.-ն տեղափոխվել են Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ Է. Ա.-ն մահացել է, իսկ Ա. Մ.-ն տեղափոխվել է Էրեբունի ԲԿ:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բժիշկները Ա.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: