կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-04 12:55
Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Ալագյազ-Արթիկ ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր
Հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: