|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` բախման հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր էր ժամանել 35-ամյա Արտակ Ստեփանյանը և ոստիկաններին ասել է, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ եղել է վթարի պատճառ: Ավելի ուշ Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են Mercedes-ի իրական վարորդին, ով Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 44-ամյա Արմեն Մելիքյանն է: Վերջինը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: