Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է սահմանադրական փոփոխությունների տեքստի երկու տարբերակի առկայությունը, ասաց. «Մենք դա ոչ մի կերպ չենք գնահատում, որովհետև մենք այդ փուլին չենք հասել: «Ժառանգությունը» բովանդակային քննարկումների մեջ չի մտնում` մինչև չընդունվեն «Ժառանգության» ներկայացրած առաջարկները: Ուզում է 2 տեքստ լինի, ուզում է` 12 տեքստ, միևնույն է, մենք քննարկումների դաշտ չենք մտնում: Իսկ այդ առաջարկներն այս պահի դրությամբ չեն ընդունվել»:
Նշենք, որ «Ժառանգության» առաջարկներն են` անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ընտրացուցակների հրապարակման հետ կապված օրենսդրական նախաձեռնություն և դրա ընդունում, ընդդիմությանը որոշակի վերահսկողական լծակների տրամադրում և արտահերթ ընտրություններ` սահմանադրական փոփոխություններից հետո: