|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանից. հայտնում է РИА Новости-ն:
Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի Սահակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանն անօրինական կերպով և ուժով ներխուժել էր Ուկրաինայի տարածք:
Սահակաշվիլիի խոսքով՝ Լեհաստանի ՆԳՆ-ում իրեն հարցրել են քաղաքական ապաստան խնդրելու մտադրության մասին: «Ես պատասխանեցի, որ ոչ մի քաղաքական ապաստան չեմ խնդրի»,- ասել է նա NewsOne հեռուստաալիքի եթերում: