|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Անունս Յավուզ են դրել, որպեսզի ալևի լինելս չբացահայտվի»,- հայտնել է Թուրքիայում հայտնի երգիչ Յավուզ Բինգյոլը. հայտնում է T24-ը:
«Երբ փոքր տարիքում հարցրել եմ, թե ինչո՞ւ են անունս Յավուզ դրել, հայրս ասել է՝ դիտմամբ: Երբ առաջին անգամ ինձ ալևի լինելու համար վարկաբեկեցին, նախակրթարանի առաջին դասարանում էի սովորում: Չէի հասկանում՝ ալևին ի՞նչ է, ու երբ հարցրի մորս, ասաց. «Աշխարհում կան տարբեր տեսակի մարդիկ՝ լավ, վատ, բայց լավն եք լինելու»,- պատմել է երգիչը:
Ելույթից հետո Բինգյոլը, ըստ սովորույթի՝ նվագել է ուդ ու երգել «Սարի գելին» (սարի աղջիկ, սարի հարս), այնուհետև՝ «Դերսիմը՝ չորս լեռների արանքում» երգերը:
Ստորև ներկայացնում ենք նրա կատարումներից մեկը: