|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Գտնվել է Ալանիայի ծովում կորած թուրք ֆուտբոլիստ Սեդաթ Յուջեի դին:
Ըստ Hurriyet-ի՝ Ալանիայի ծովում լողալիս նա անհետացել էր: Երեք օր անց ջրասույզները հայտնաբերել են ֆուտբոլիստի դին՝ մեկ այլ նավահանգստի մոտ:
Ֆուտբոլիստի ընկերն ավելի վաղ հայտնել էր, թե նրանք միասին լողալիս են եղել, երբ, բարձր ալիքներից վախեցած, Յուջեն բաց է թողել իր ձեռքը: Ընկերն ասել է, որ ինքը կարողացել է լողալով դուրս գալ ափ և ընթացքում չի նկատել Յուջեին:
Հետաքննությունը շարունակվում է: