|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լա Լիգան հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի թուրք ֆուտբոլիստ Արդա Թուրանի նկատմամբ:
Ըստ Demokrathaber-ի՝ հետաքննության որոշումը կայացվել է Թուրանի կողմից Milliyet-ի լրագրող Բիլալ Մեշեի վրա հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ որ Թուրանն օրեր առաջ հարձակվել էր Մեշեի վրա Եվրո-2016-ի ընթացքում իր հրապարակումների պատճառով: Նա նաև հայհոյանքներ էր հնչեցրել լրագրողի հասցեին: Միջադեպը մեծ արձագանք էր գտել ոչ միայն թուրքական, այլ նաև միջազգային մամուլում: Թուրանը միջադեպից հետո հայտարարել էր Թուրքիայի ազգային հավաքականը լքելու՝ իր որոշման մասին: