|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մայիսի 6-ին Կասպից ծովի կենտրոնական մասում Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության Ծովային անվտանգության անձնակազմին է հանձնվել ապրիլի 30-ին Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի սահմանային Ծովային անվտանգության աշխատակիցների կողմից սպանված Ադրբեջանի քաղաքացի Գահրեման Իբրահիմովի դին. հայտնում է haqqin.az կայքը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Կասպից ծովում Ադրբեջանի և Ղազախստանի ջրային սահմաններում սպանվել է ադրբեջանցի ձկնորս։ Նեթչալի շրջանի բնակիչները խախտել էին ջրային սահմանները, որից հետո ղազախ սահմանապահները կրակ էին բացել, որի ժամանակ մեկ մարդ մահացել էր, 2-ն էլ վիրավորվել։