|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լատվիա-Թուրքիա` 1:1 արդյունքով ֆուտբոլային խաղից հետո Թուրքիայի ազգային հավաքականի և «Ատլետիկո Մադրիդ»-ի ֆուտբոլիստ Արդա Թուրանը սպառնացել է լատվիացի ֆուտբոլիստ Էդվարդ Ֆրեյմանիսին: Այդ մասին հայտնում է Radikal-ը՝ վկայակոչելով Fotomaç կայքը:
«Թուրքիայի հավաքականի կիսապաշտպանն ինձ` «մի քիչ ֆուտբոլ խաղացեք, խաղալ չգիտեք, միայն հարվածում եք, քո գլուխը կջարդեմ» ասաց: Իսպաներեն մի քանի բան էլ ասաց ու, կարծում եմ, թուրքերենով հայհոյեց»,- ասել է լատվիացի ֆուտբոլիստը: