կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 21:06
Հասարակություն

Արդարադատության նախարարի «բոցը»` պատմական կերպարներին քննադատելը սխալ է

Արդարադատության նախարարի «բոցը»` պատմական կերպարներին քննադատելը սխալ է

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի կարծում, որ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումն այն կարևոր խնդիրներից է, որի շուրջ կարելի էր այդպես աղմուկ բարձրացնել, թեեւ կարևորում է, որ նման որոշումները կայացվեն՝ հանրությանը մասնակից դարձնելով։ Այս մասին հաղորդում է tert.am-ը:

 

«Ես խնդիրն այդքան էլ կարևոր չեմ համարում, բայց կարևորում եմ նմանատիպ իրավիճակներում հանրության կարծիքի հաշվառումը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Դիտարկմանը, թե Միկոյանի արձանի տեղադրման հարցում հասարակության կարծիքը հաշվի առնվա՞ծ է, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, երբ պետությունը հաշվի չնստի հանրության կարծիքի հետ այս կամ այն չափով։ Պետական մարմինները ստիպված են հաշվի նստել հասարակական կարծիքի հետ»։

 

Հարցին, թե իրավական տեսակետից որքանո՞վ կարելի է Միկոյանին մեղսակից համարել ստալինյան շրջանի բռնությունների հարցում, նախարարն արձագանքեց. «Գիտեք՝ ես սխալ եմ համարում տարիներ անց պատմական կերպարներին քննադատելը: Մեր անցյալն արդեն իսկ պատմություն է, այնպես որ` սխալ եմ համարում այն մարդկանց, որոնք պատմական կերպարներ են, դատել կամ քննարկել, ինչ-որ եզրակացություններ ձևավորել։ Դա պատմություն է. ես չեմ ուզում պատմության վերաբերյալ կարծիք հայտնել»։

 

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: