Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հանձնաժողովների նիստում, երբ քննարկվում էր 2013թ. բյուջեի կատարողականը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, թե ինչո՞ւ է Արագածոտնի մարզում գրանցվում աղքատության ամենաբարձր մակարդակը, մանավանդ` երբ մարզպետը հաշվետվության ժամանակ ասում է, որ միջոցներն արդյունավետ են ծախսվում:
Նա նաև հարց ուղղեց Օհանավանի, Կարբիի և այլ գյուղերի բնակիչների բողոքի վերաբերյալ: Այդ գյուղացիները մի քանի անգամ բողոքել են ՀԷԿ-ի կառուցման դեմ, որի պատճառով անգամ փակում էին ճանապարհները: «Այդ գյուղացիները բողոքում էին, որ եթե ՀԷԿ կառուցվի, իրենք ջրից կզրկվեն; Մամուլում կան հրապարակումներ, որ հենց Դուք եք այդ ՀԷԿ-ի սեփականատերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մարզպետը նախ նշեց, որ աղքատության խորացումը կապված է կարկտահարության հետ: Իսկ Փաշինյանը նշեց, որ կարկտահարությունից այլ մարզեր էլ են տուժել, բայց այնտեղ գրանցվել է աղքատության նվազում, իսկ Արագածոտնում` խորացում:
ՀԷԿ-ի հետ կապված` մարզպետը նշեց, որ ինքը կապ չունի դրա հետ, և որևէ բարձրաստիճան պաշտոնյա էլ կապ չունի ՀԷԿ-ի կառուցման հետ, կառուցողն անհատ քաղաքացի է: Ըստ մարզպետի` գուղացիները կարծում էին, թե ոռոգման ջրից կզրկվեն, եթե կառուցվի այդ ՀԷԿ-ը, և ինքը թույլ չի տվել, որ այդն կառուցվի:
«ՀԷԿ-ի տիրոջ` անհատ քաղաքացու անունը ավելի գաղտնի եք պահում, քան ՀՀ պետական գաղտնիքները: Ասեք անունը, իմանանք, որ թեման փակվի»,- արձագանքեց Փաշինյանը:
«Անհատ քաղաքացու անուն-ազգանունը կա մամուլում: Ես հիմա չեմ հիշում այդ մարդու անունը, ոչ մի բան գաղտնի չէ: Եթե ցանկանամ ՀԷԿ կառուցել, ամաչելու բան չունեմ, կկառուցեմ, բայց ես դրա հնարավորությունը չունեմ»,- ասաց մարզպետը: