|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Մունդիալ 2014. D խումբ: Խմբի առաջին խաղում Ուրուգվայի ընտրանին մրցեց Կոստա Ռիկայի հավաքականի հետ: Հանդիպման 24-րդ րոպեին Կավանին 11 մետրանոց հարվածով առաջ մղեց ուրուգվայցիներին: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով, սակայն 2-րդ խաղակեսում Կոստա Ռիկայի ֆուտբոլիստները կարողացան խաղային առավելությունն ամբողջությամբ թեքել իրենց կողմը: Նախ՝ 54-րդ րոպեին Կամպբելը հավասարեցրեց հաշիվը, որից 3 րոպե անց Դուարտեն հաշիվը դարձրեց 2:1: Խաղավերջում կոստառիկացիները նաև 3-րդ գնդակն ուղարկեցին ուրուգվայցիների դարպասը: 84-րդ րոպեին աչքի ընկավ Ուրենան: D խմբի մյուս հանդիպումը կմեկնարկի մոտ 1 ժամից՝ Երևանի ժամանակով 02:00-ին, կմրցեն Անգլիայի և Իտալիայի հավաքականները: