| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում` 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հարց ուղղեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին: Նա ասաց, որ թրթուրներն այս տարի մասսայական հարձակում են գործել ցանքերի վրա, ու մայիսյան տոներին էլ արագ արձագանք եղավ գյուղատնտեսության նախարարության կողմից:
«Եղաք այդ տոն օրերին դաշտերում ու արագ տեղ հասցրեցիք թունաքիկմիկատները: Բայց ի՞նչն էր թրթուրների հարձակման պատճառը, պիկը անցա՞վ, թե՞ կարող է մյուս տարի ևս կրկնվել: Չե՞ք կարծում, որ 2015-ի բյուջեից պետք է հատկացումներ արվեն սրա ուղղությամբ, ոչ ոք չի կարող բացատրել՝ սա իրենց բազմացման գագաթնակետն էր, թե` ոչ»,- հարցրեց նա:
Նախարարը պատասխանեց, որ այս տարի այդ հիվանդությունը գլուխ բարձրացրեց: «Կենդանական աշխարհում կա պարբերականություն: 2011-ին կրծողների կողմից վնասներ եղան, իսկ վերջին տարիներին չկան այդ վնասները: Նման պիկեր լինում են: Այս տարի ունեցանք այդ պիկը, որոշակի շատ էր Կոտայքի և Արագածոտնի մարզում»,- ասաց գյուղնախարարը:
Նա նշեց, որ ներկայումս վիճակը նորմալ է, իսկ հաջորդ տարվա համար կնախատեսեն համապատասխան միջոցներ թրթուրների դեմ պայքարի համար, եւ գյուղացիական տնտեսությունները վնասներ չեն կրի: