| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի հորդորով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց երեկ, վարչապետի գլխավորությամբ, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության մասին տեղեկատվություն` քննարկվել են կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ մայիսի 12-ի ուժեղ կարկտահարությունից տուժել են հատկապես Արմավիրի մարզի շուրջ 43 գյուղական համայնքներ, ընդհանուր` 15-17 հազար հա:
«Այսօր վնասի ճշգրիտ չափերի միասին խոսելը վաղ է, տվյաները հավաքագրելուց եւ ամփոփելուց հետո նոր պարզ կդառնա իրական պատկերը»,- հայտարարեց նախարարը, բայցեւ խոսքի սկզբում նշեց, որ վնասի գնահատումը, որը սկսվել է կարկտահարության հաջորդ առավոտն իսկ, ամենայն հավանականությամբ կավարտվի այսօրվա վերջում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ անհրաժեշտ համարեց, որ նախարարի ներկայացրած տեղեկատվությունը հասնի գյուղացիներին: Ուշագրավ է, որ, չնայած Տիգրան Սարգսյանի նման հորդորին, Սերգո Կարապետյանը նիստի ավարտից հետո կտրականապես հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ ամեն ինչ նիստում ասվեց: