Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը սովորականից կարճ տեւեց` մոտ մեկ ժամ: Նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շամազանովը հայտարարեց, որ քննարկվել են ներկուսակցական հարցեր:
Խոսելով Գորիսի դեպքերի մասին` Շարմազանովը հայտարարեց, որ գործը նախաքննության փուլում է, եւ անկախ պաշտոնից, դիրքից, պաշտոնական կապերից` յուրաքանչյուր մեղավոր պետք է պատժվի, քաղաքական կուսակցություններն այստեղ անելիք չունեն: «Բայց մենք չպետք է շտապենք գնահատականներ տալ»,- նշեց Շարմազանովը:
Սյունիքի նոր մարզպետի հարցը ՀՀԿ ԳՄ այս նիստում, ինչպես վստահեցրեց Շարմազանովը, չի քննարկվել:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է վարչապետի` օֆշորային ընկերության հետ կապված պատմությունը, ՀՀԿ մամլո խոսնակը բացասական պատասխան տվեց եւ հավելեց, որ նմանատիպ խնդիրները պետք է իրավապահ մարմինները քննեն:
Հարցին, թե խոսակցությո՞ւն էլ չի ծավալվել, վարչապետը չի՞ փորձել արդարանալ, որ այդ պատմության հետ կապ չունի, Շարմազանովը պատասխանեց. «Նախ` պետք է մարդ մեղավոր լինի, որ արդարանա: Եվ հետո` եթե դուք կարծում եք, որ վարչապետը մեղավոր է, ապա ես այդպես չեմ կարծում»: