|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հարուկի Մուրակամիի նոր վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճապոնացի ընթերցողների շրջանում: Amazon ինտերնետային խանութի ճապոնական բաժանմունքն արդեն մոտ 20 հազար նախնական պատվեր է ստացել: Դա ռեկորդային թիվ է Մուրակամիի գրքերի համար: «Բունգեյ սյունձյու» հրատարակչությունը Ճապոնիայի համար ռեկորդային` 500 հազար օրինակ է տպագրել, գրքերը վաճառքի կհանվեն այս շաբաթ:
Վեպի վերնագիրը` պաշտոնական թարգմանությամբ, հնչում է այսպես` «Գունատ Ցուկուրու Տաձակին եւ նրա ուխտագնացության տարիները»: