Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ մեծ աժիոտաժ առաջացրեց Սերժ Սարգսյանի մասնակցությունը ԵԺԿ Արեւելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը եւ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի գնահատականները Հայաստանում ստեղծված ներքաղաքական զարգացումներին։
Եվրոպական ամենախոշոր եւ ազդեցիկ քաղաքական ընտանիքի ղեկավարի կողմից արված շեշտադրումները, ի թիվս այլ նրբերանգների, ընդգծում են նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի ներքո լոկալ պոպուլիստների բռնատիրական ջանքերը միջազգային հանրության առջեւ աննկատ եւ անհետեւանք անցնել չեն կարող։
Երեկ ուշ երեկոյան Դոնալդ Տուսկի կողմից տարածված հատուկ պաշտոնական հայտարարության մեջ նա անդրադարձ կատարեց նաեւ Արցախյան հակամարտության կարգավորմանը, ընդգծելով, որ ԵԺԿ-ն վերահաստատում է իր համապարփակ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խնբի համանախագահների ջանքերին եւ կարգավորման հիմնարար սկզբունքներին։
Հիշեցնեմ, որ Եվրոպական խորհրդարանի երեք պաշտոնյաների սկանդալային հայտարարությունից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրի առնչությամբ պաշտոնական նամակով դիմել էր Դոնալդ Տուսկին։
Այսպիսին է լինում երկրի շահերից բխող եւ իրական արտաքին քաղաքականությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանին։ Նա նշել էր՝ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։