| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներ:
Նկատի ունենալով, որ «Արփի գազ» ՍՊ և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական գործեր: