Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային հիմնահարցերի վերաբերյալ» հանրային քննարկման եզրափակիչ օրը, քննարկմանը մասնակից ազատամարտիկը հարց ուղղեց զեկուցող` ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին:
«Ի՞նչն է խանգարում ՀՀ Սահմանադրական դատարանին` զսպել իշխանության ընչաքաղցությունը: Ժողովրդին ծառայելու երդում տված այդ մարդիկ ինչո՞ւ չըմբոստացան իշխանության բռնազավթման դեմ, չսաստեցին ՀՀ նախագահին, ՀՀԿ-ին, և ինչո՞ւ եք զուգահեռ ծառայություն մատուցում Սերժ Սարգսյանին»,- հետաքրքրվեց ազատամարտիկը:
Հարցին ի պատասխան` Գագիկ Հարությունյանը հայտարարեց. «Ես չգիտեմ` ով է Ձեզ համար այդ տեքստը պատրաստել, բայց ինչ-որ տեղ արջի ծառայություն են մատուցել: Դրանք Ձեր քաղաքական հայտարարությունների ժամանակ կներկայացնեք, այստեղ լուրջ հարցեր են քննարկվում: Ընդհանրապես, իրավունքից խոսելու ժամանակ պետք է որոշակի պատկերացում ունենալ առարկայի բնույթի վերաբերյալ: Սահմանադրական դատարանը քննում է կոնկրետ գործեր և առանց դիմումի գործ քննել չի կարող: 2006թ.-ից մինչ օրս Սահմանադրական դատարանը 140-ից ավելի օրենքների դրույթներ ճանաչել է հակասահմանադրական»: