|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ Դատախազությունը պայմանագիր է կնքել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ, համաձայն որի՝ այս ընկերությունը պետք է 75 հոգու համար պաշտոնական ճաշ կազմակերպի:
Որտեղ է տեղի ունեցած ճաշկերույթը՝ փաստաթղթերում չի երեւում: Ըստ ամենայնի՝ շատ թանկարժեք ռեստորանում, որը պատկանում է գործարար Դավիթ Երեմյանին:
Համաձայն փաստաթղթի, որը կնքվել է 2024 թվականի հոկտեմբերի 17-ին, «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունը կազմակերպել է պաշտոնական ճաշ 75 հոգու համար՝ դրա համար ստանալով դատախազությունից, այսինքն՝ ՀՀ պետական բյուջեից 2 մլն 458 հազար 772 դրամ:

Ճաշը, ըստ փաստաթղթի, կազմակերպվել է հոկտեմբերի 4-ին:

Ծանոթանալով փաստաթղթերին եւ կատարելով պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ ստացվում է, որ պաշտոնական ճաշը մեկ հոգու համար արժեցել է 32.783 դրամ: Համաձայնեք՝ շռայլ հյուրասիրություն է եւ շռայլ պայմանագիր:
Հիշեցնենք, որ Դավիթ Երեմյանը այն եզակի երջանիկ գործարարներից է, որը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթներին է մասնակցում, որին ներկա է եղել նաեւ հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը»։