կարևոր
2128 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 22:21
Քաղաքական

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, Քոչարյանը Արցախից եկել է ծառայողական մեքենայով. Բագրատ Միկոյանի պատասխանը՝ Փաշինյանին

Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, Քոչարյանը Արցախից եկել է ծառայողական մեքենայով. Բագրատ Միկոյանի պատասխանը՝ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը փողոցային բառապաշարին հատուկ ոճով նախագահ Քոչարյանին է դիմել, թե «Բոթասներդ հիշի, արա»: Փաշինյանի այս հայտարարությանը «News.5tv.am»-ի հետ զրույցում պատասխանել է երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:

«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը: