կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-27 19:37
Հասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Մայիսի 28-30-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, հանրապետության տարածքում ամենուրեք, մայիսի 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

 

Քամին հարավ-արևելյան է` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

 

Երևանում մայիսի 28-30-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Մայիսի 31-ին, հունիսի 1-ին անձրևի հավանականությունը փոքր է:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: