կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 16:01
Սպորտ

Միհրան Հարությունյանը վաղը կմեկնի Բուխարեստ՝ մասնակցելու հերթական միջազգային մրցաշարին

Միհրան Հարությունյանը վաղը կմեկնի Բուխարեստ՝ մասնակցելու հերթական միջազգային մրցաշարին

Արդեն հայտնել ենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորեկ՝ 66 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն Միհրան Հարությունյանը միջազգային ասպարեզում իր նորամուտը ազգային հավաքականում նշանավորեց  Օլիմպիայում ընթացած միջազգային մրցաշարում ունեցած փայլուն ելույթով, նվաճած գլխավոր մրցանակով ու հատկապես՝ աշխարհի գործող չեմպիոն կորեացի Հան Սու Ռիյայի նկատմամբ տոնած համոզիչ ու արժեքավոր հաղթանակով:


Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրուցում ըմբիշը հայտնել է, որ Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Սամվել Գևորգյանի ղեկավարության Աթենքում վերականգնում, մարզվում ու պատրաստվում է իր հաջորդ փորձությանը՝ հուսիլի 25-27-ը Ռումինայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք «Իոն Կորնիանուի և Սիմոն Լադիսլաուի» մրցանակների խաղարկության միջազգային ներկայացուցչական ստուգատեսին: Հունաստանի ազգային հավաքականի ըմբիշների ու Իսրայելի ընտրանու անդամ Ռոբերտ Ավանեսյանի հետ համատեղ մարզումները, Հարությունյանի խոսքով, շատ օգտակար են, ընթանում են ջերմ, հաճելի, բարեկամական մթնոլորտում, որը Բուխարեստում էլ հաջող ելույթների նախադրյալներ է ստեղծում: Միհրանը տեղեկացել է նաև, որ վաղը՝ հուլիսի 25-ին Աթենքից մեկնելու է Բուխարեստ, հուլիսի 26-ին կկայանա կշռման արարողությունն ու վիճակահանությունը, իսկ արդեն հուլիսի 27-ին տեղի կունենա Հարությունյանի հերթական ելույթը 66 կգ քաշային ըմբիշների մրցաշարում: