|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Երկու տարի առաջ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանի գույքի վրա արգելանք էր դրվել` հարկային պարտավորությունները չկատարելու համար: Եվ դրա պատճառն այն էր, որ նրան էլ չէին վճարել Հայ ազգային կոնգրեսի անդամ Տիգրան Առաքելյանին փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց` վարձատրության մի մասը` մոտ 620 հազար դրամ:
Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Վ. Էլբակյանը նշեց, որ մինչ օրս չեն վճարել. «Դեռևս բանակցությունների փուլում ենք»:
Նշենք, որ պայմանագիրն ի սկզբանե կնքվել է Տիգրան Առաքելյանի եղբոր հետ, սակայն ենթադրվում էր, որ վճարողը լինելու է ՀԱԿ-ը: