|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Տեր Եսայի քահանա Արթենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ծեծի ենթարկվելուց հետո Եհովայի վկայի դեմ իր հարուցած դատական գործի և չկայացած դատավարությունների մասին:
«Դատական նիստերից ոչ մեկ դեռ չի կայացել, ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով հետաձգում են այն»,- ասաց Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվը` հավելելով, որ պատճառներից մեկն էլ այն է, որ Եհովայի վկաները սպասում են Կանադայից իրենց փաստաբանի ժամանմանը:
«Այս ամենից հասկացա մի իրողություն, որ նրանց թեկուզ մի աննշան վիրավորանք հասցնես, անմիջապես գնում են ոստիկանություն: Իմ` դատական հայց ներկայացնելուց հետո, Եհովայի վկաները գնացել ու իմ դեմ հայց են ներկայացրել` պահանջելով, որ իմ ներկայացած դատական հայցը մերժեն և իրենցը ընդունեն»,- պատմեց քահանան: