|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ներառվել Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի խորհրդականներ. հայտնում է Russia Today-ը: Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:
Նշենք, որ նա, համաձայն exit poll-երի արդյունքների, հաղթել է Կիևի քաղաքապետի ընտրություններում։
«Վրաստանը մեզ համար օրինակ է։ Ես խոսել եմ Սահակաշվիլիի հետ, նա առաջարկել է իր ծառայությունները, խոսել եմ Դենդուկիձեի հետ և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր օգնությունը կտրամադրի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել է Կլիչկոն։