Փոխարժեքներ
11 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ԱՊՀ-ն կարող Է հարթակ դառնալ Ուկրաինայի շուրջ հարցերի լուծման համար, բայց Կիեւը դրանում շահագրգռություն չի ցուցաբերում: Այդ մասին հոկտեմբերի 20-ին ԱՊՀ-ի մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ հայտարարել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը։
«Մենք միշտ ասում ենք, որ ԱՊՀ-ն հարթակ Է խնդիրները լուծելու համար, կարող Է հարթակ դառնալ (այն խնդիրները լուծելու համար), որոնք չեն կարող լուծվել որեւԷ այլ բանակցային գործընթացի շրջանակներում»,-ասել Է նա՝ խոսելով Համագործակցության մարմինների աշխատանքին Ուկրաինայի մասնակցության մասին:
Դրա հետ մեկտեղ Անֆիմովը նշել Է, որ ուկրաինական կողմը շահագրգռություն չի ցուցաբերում ԱՊՀ-ի շրջանակներում աշխատելու համար:
Ավելի վաղ Կիեւը դադարեցրել Էր մասնակցությունը ԱՊՀ-ի մարմինների աշխատանքում եւ դուրս Է եկել այն համաձայնագրերից, որոնք ձեռք Էին բերվել Համագործակցության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: