կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-23 18:47
Հասարակություն

Բացառվում է, որ հայտնվի մի ուժ, որը Արցախին շեղի իր նպատակից. ԱՀ նախագահի խորհրդականը Արցախի ապագայի եւ հնարավոր զագացումների մասին

Բացառվում է, որ հայտնվի մի ուժ, որը Արցախին շեղի իր նպատակից. ԱՀ նախագահի խորհրդականը Արցախի ապագայի եւ հնարավոր զագացումների մասին

Ինչպես են արցախցիները առկա իրողությունների համատեքստում պատեկերացնում Արցախի հետագան, որտե՞ղ է մնալու Արցախը սահամազատման եւ սահմանագծման արդյունքում, ի՞նչ ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում Արցախում այս օրերին, հարցերի պատասխաննները փորձել ստանալ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, պատմաբան ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով անդրադառնալով Արցախի ապագային նկատեց.

-Արցախը անկախ պետություն է, որը պետք է միանա Մայր Հայաստանի հետ, այսինքն դե յուրե մենք ունենք երկու հայկական հանրապետություն` ՀՀ եւ Արցախի հանրապետություններ: Եվ դե ֆակտո Արցախը ՀՀ անբաժանելի մասն է եւ մենք գնալու ենք այս ճանապարհով:, Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների դիրքորոշումներին, ասեմ հետեւյալը` երեսուն տարիներ ընթացքում մենք տեսել ու լսել ենք տարբեր իշխանությունների տարբեր դիրքորոշումներ, բայց եթե ուշադիր եք եղել, ապա նկատած կլինեք, որ Արցախը երբեք չի շեղվել իր որդեգրած ճանապարհից: Հիմա խնդիրը ինչի մեջ է` խնդիրը նրանում է, որ Մայր Հայաստանի հետ դե ֆակտո միավորված լինելով, բնական է, շատ ավելի հեշտությամբ կարող ենք հաղթահարել մեր առջեւ դրված խնդիրները: Սակայն, եթե ՀՀ իշխանությունները որդեգրել կամ որդեգրում են այլ ճանապարհ, ապա մենք դարձյալ կշարժվենք այն ճանապարհով, որով շարժվում ենք երեսուն տարի, դա միանշանակ: Մենք կամ պետք է հասնենք մեր նպատակին, կամ, ինչպես որ ժամանակին Նախիջեւանը, այնպես էլ այսօր Արցախը կհայաթափվի: Ինչպե՞ս եք պատկերացում` Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եւ վաղը, Աստված մի արասցե լինի պատերազմ ՀՀ-ի Ադրբեջանի միջեւ, ապա ինչ է արցախցիները պետք է  ծառայեն Ադրբեջանի բանակո՞ւմ, սա ուղղակի աբսուրդ է:

Քաղաքական որեւէ մանյովր չի կարող որոշել արցախցու ճակատագիրը, արցախցին ինքն է որոշում իր ճակատագիրը` թիկունք ունենալով ամբողջ հայությունը, մենք չենք կարող ի չիք դարձնել հազարավոր զոհերի պայքարը հանուն վերջնական նպատակի: Այն է ապրել, արարել մեր հողում հայրենիքում:

ԻՆՁ ԹՈՒՅԼ ՉԵՄ ՏԱ ԻՋՆԵԼ ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

-Պարոն Սարգսյան.  իշխանական պատգամավորներից Գագիկ Մելքոնյանը` խոսելով Արցախում առկա հումանիտար ծանր իրավիճակի մասին: ասել է, որ «արցախցիների գործն է` կմնան, թե չէ, և կարիք չկա զոռով իր բերանը բացել»: Մեկ այլ հարցազրույցում էլ Մելքոնյանը նշել է, որ «արցախցիները փախել են Երևան և այստեղից Ղարաբաղ են պահանջում»: Սրան ի՞նչ կասեք:

-Անկեղծ, ինձ թույլ չեմ տա իջնել Գագիկ Մելքոնյանի մակարդակին եւ մեկնաբանել նրա ասածները: Լավ կլինի իրենից հարցնեք, թե բանակում ինչպես հասել գեներալի կոչմանը, որտեղ է ծառայել, ինչպես է փոխել քաղաքական թիմերը եւ ինչ արել առհասարակ քաղաքականության բնագավառում, որ այսօր տեղ է գտել քաղաքական բարձ ամբիոնում:

-Պարոն Սարգսյան, արցախյան ներքաղաքական կյանքում եւս կարծես լուսաբացները խաղաղ չեն, ի՞նչ է կատարվում իրականում:

-Համընդհանուր խնդիրների վերաբերյալ Արցախում բոլորը միակարծիք են, այն է` Արցախի ինքնորոշման իրավունքով գնում ենք դեպի անկախ պետականության ստեղծումը: Այս հարցում բացառապես ոչ մի կուսակցություն, ոչ մի իշխանություն տարակարծիք չէ: Այլ բան է, որ այդ նպատակին հասնելու համար տարբեր կուսակցություններ, տարբեր քաղաքական գործիչներ տարբեր ճանապարհներ են առաջարկում: Այսինքն ներքաղաքական կյանքում, նպատակին հասնելու համար, այ՛ո, կա տեսակետների բազմազանություն, ինչը, միանշանակ ողջունելի է: Բայց ե՛ւ իշխանության ե՛ւ կուսակցությունների վերջնական նպատակը  միակամ է` Արցախը պետք է լինի ինքնուրույն եւ միջազգայնորեն ճանաչված երկիր:  Բացառվում է, որ հայտնվի մի ուժ, որը Արցախին շեղի իր նպատակից:

Աղբյուրը՝ iravunk.com

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ