Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի նիստում, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը բարձրացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Հայաստանի քաղաքացիներին մտահոգող հարցերը, այն է` ինքնիշխանության կորուստ, ռուսերեն լեզվի տարածման հարց, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական աճ և այլ մարտահրավերներ, ակումբի հյուր, «Կովկաս» կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանում ամենախոշոր ներդրողն է, առևտրատնտեսական ամենախոշոր գործընկերը , տրանսֆերտների աղբյուրը, և ուսունասիրությունները ցույց են տալիս, որ ԵՏՄ-ն ունի մեկ առավելություն այլ ինտեգրացիոն կառույցների համեմատությամբ` ԵՏՄ-ում կա ինտեգրացիոն մեկնարկի հնարավորություն, և դառնալով ԵՏՄ անդամ` երկրները կունենան ուժեղ դիրքեր, այսինքն` երկրները, անդամագրվելով ԵՏՄ-ի,ն ոչ թե փաստի առաջ կարող են կանգնել, այլ հենց իրենք կարող են մշակել ինտեգրացիոն գործընթացներն ու որոշումները:
«Իհարկե, ինտեգրվելով որևէ կառույցի` բոլոր պետություններն էլ կորցնում են իրենց ինքնիշխանության որոշ մասը, այնպես, ինչպես Ռուսաստանը կարող է զիջել իր ինքնիշխանությունը` ստեղծելով ԵՏՄ-ն: Ինչևէ, հայ-ռուսական ինտեգրացիան կապահովի տարածաշրջանային կայունությունը, կաշխուժացնի հայ-ռուսական տրանսպորտային կապերը: Իսկ ինչ վերաբերում է այն տնտեսական դժվարություններին, որոնք հիմա կան Ռուսաստանում պատժամիջոցների պատճառով, ապա դա ավելի է մեծացրել Ռուսաստանի ղեկավարության քաղաքական կամքը համարձակ որոշումներ կայացնելու գործում»,- ասաց Նիկոլայ Սիլաևը:
Իսկ ՌԴ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը նախ նշեց, որ ինքնիշխանության հետ կապված մտահոգությունների պատասխանը մեկն է` կոնսենսուս, այսինքն` ԵՏՄ կառույցում Հայաստանը կունենա նույնքան նախարարներ, որքան Ռուսաստանը: Ինչ վերաբերում է ռուսերեն լեզվի տարածմանը, նա կարծիք հայտնեց, որ բոլոր երկրների պետական լեզուների դերակատարությունը նույնն է, և որ դրանք պետք է գտնվեն հավասար դիրքերում:
«ԵՏՄ-ի իմաստը մեկն է` հավասար հարթակում դնել մեր երկրների առևտուրն ու քաղաքացիներին: Ես շնորհավորում եմ բոլորին, քանի որ մենք ներկայումս ապրում ենք դրական փոփոխությունների ժամանակահատվածում»,- ասաց Միխայիլ Կրոտովը` հավելելով, որ ԵՏՄ շուկան սպասում է Հայաստանին, և այնտեղ Հայաստանը կարող է ունենալ իր ուրույն դերը: