Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀԿ 15-րդ համագումարում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ն նախընտրական խոստումների մի մասը կատարել է, մյուս մասն էլ իրականացնելու են պրոֆեսիոնալ կադրերի մեծ բանակի, քաղաքական կամքի, բազմաթիվ ծրագրերի, եռանդի ու պատրաստակամության շնորհիվ:
Նա նշեց, որ նոր ձևավորված կառավարությունը ձեռնամուխ է լինելու տնտեսության զարգացմանը և մարդկանց սոցիալական խնդիրները լուծելուն, և թե' գյուղացին, թե' գործարարը այդ մշտական աջակցությունը պետք է զգան ամեն օր և ամենուր: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անձամբ ինքը միշտ պատրաստ է լինելու արձագանքել յուրաքանչյուր բարձրացած խնդրին, իսկ կառավարությունը հանդես է գալու համակարգային փոփոխություններ իրականացնելուն ուղղված ծրագրերով:
«Այս կառավարությունը ձերն է, ես էլ ձեզանից մեկն եմ, ով մտահոգ է երկրի բոլոր խնդիրներով»,- ասաց վարչապետը` հավելելով, որ նաև խորհրդանշական է, որ կառավարության շենքն ու ՀՀԿ կենտրոնական գրասենյակը գտնվում են անմիջական հարևանությամբ, այսինքն` բոլոր խնդիրները իրենց լուծումները կգտնեն գրեթե նույն վայրում:
Նա կրկնեց նախորդ համագումարում հնչած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Հայաստանը լինելու է շատ ավելի լավը, շատ ավելի ազատ ու բարեկեցիկ: «Այլընտրանք չունենք, ուղղակի պիտի կառուցենք այդ Հայաստանը»,- հայտարարեց վարչապետը: