Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու ճանապարհին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Ուզում եմ գովեստի խոսքեր հղել հայ ժողովրդին՝ ժողովրդավարությանն իրենց անսասան հանձնառության համար՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների։ Սրանով Հայաստանը տարածաշրջանում դառնում է մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի «Անցումային պետություններ» զեկույցում, որը հրապարակվել է անցած շաբաթ։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա»,- նշել է դեսպանը։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգներում կարևորում են մարդու իրավունքները, բայց դա անում են ոչ թե ուրիշների գործողություններին գնահատականներ տալու համար, այլ նրա համար, որ հաշվի են առնում իրենց պատմության դասերը։
Քվինը հավելեց՝ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ իրականացնում են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։