Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու ՀՅԴ թիմի անդամներն այսօր քայլարշավ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով:
Ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում, ինչպես նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ քարոզչական թիմը նպատակահարմար է գտել այս ձեւով քարոզչություն իրականացնել: Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր քարոզարշավն անցել է բնականոն, եւ իրենք դժգոհելու առիթ չունեն:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններում ՀՅԴ ակնկալած շանսերին, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը նշեց, որ, դատելով բակային հանդիպումներից, տուն առ տուն իրականացվող քարոզարշավից, ՀՅԴ-ն բավականին լավ պատկեր է ստացել, որը շահեկանորեն տարբերվում է այն վիճակից, ինչ ունեցել են անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններում:
ՀՅԴ քարոզչական խմբերը քայլարշավի ընթացքում անցորդներին բաժանում էին ՀՅԴ նախընտրական ծրագրերն ու բուկլետները եւ խնդրում առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ Դաշնակցությանը:
«Մեր գլխավոր խնդիրն է մեր ծրագրերը տեղ հասցնել ընտրողներին, որպեսզի մեր քաղաքացիները լիարժեք պատկերացում ունենան մեր ծրագրերից: Ներկայացնում ենք մեր ծրագրային տարբերությունները մյուս ուժերից եւ դեպի միասնություն ձգտող մեր կամքը»,- նշեց քայլարշավի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Քայլարշավը, որն սկսվել էր Կոմիտասի պողոտայում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտից, հասավ մինչեւ Երեւանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան, որտեղ ՀՅԴ ներկայացուցիչները փոքրիկ հանրահավաք-հանդիպում ունեցան քաղաքացիների հետ: